Հայտարարության տեքստը՝ կրթահամալիրի կայքից
ՀՀ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվում են լրացուցիչ կրթության ծրագրեր ու դասընթացներ՝
- Երևանի և հարակից բնակավայրերի դպրոցների 1-12-րդ դասարանցիների համար,
- մեծահասակների համար։
Կրթական ծրագրերի և դասընթացների տևողությունը որոշվում է անհատական ուսումնական պլանով՝
- արագացված, կարճատև (նվազագույնը՝ մեկամսյա) ծրագրերով.
- մեկամյա, բազմամյա ծրագրերով.
Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական կենտրոնների լաբորատորիաներում, արհեստանոց-արվեստանոցներում:
Կրթահամալիրի դպրոցների սովորողների համար լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են երկարացված օրվա ընթացքում՝ ժամը 13:30 — 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Կրթահամալիրի սովորողի ծանրաբեռնվածությունը արտացոլվում է սովորողի անհատական ուսումնական պլանում։
Դասընթացի ժամկետները, այլ պայմաններ որոշվում են
ուսումնառության պայմանագրով, որ սահմանված կարգով կնքվում է սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) և լրացուցիչ կրթության ծրագրի պատասխանատուի միջև։
2022-2023 ուստարում կրթահամալիրն առաջարկում է՝
Շարունակել կարդալ “Ընդունելությունը լրացուցիչ կրթության խմբերում շուրջտարյա է”